S/Serj Tankian/Ari im sokhak (Արի իմ սոխակ) ft. Larisa Ryan
Արի', իմ սոխա'կ, թո'ղ պարտեզ, մերին, Տաղերով քո'ւն բեր տղիս աչերին. Բայց նա լալիս է, դու, սոխա'կ, մի' գալ. Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
Ե'կ, աբեղաձա'գ, թող արտ ու արոտ, Օրորե' տղիս, քնի է կարոտ. Բայց նա լալիս է, դու, ձագո'ւկ, մի' գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
Թո'ղ որսդ, արի', քաջասի'րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե... Բազեն որ եկավ' որդիս լռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ:Teksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.