Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերում Դրօն հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։ Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերում Դրօն հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։ Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը վեհ Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։ Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։ Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։ Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։ Արի Դաշնակ Դրօ, բազկիդ ուժը վեհ, Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։ Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։ Դաշնակցականի վայել աննկուն կամքով Պայքարել ես, ապրել ազգի կարօտով Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով' Փակուել են աչքերդ յաւիտեան քնով... Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով' Փակուել են աչքերդ յաւիտեան քնով... Արի Դաշնակ Դրօ, բազկիդ ուժը վեհ, Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։ Ձայնիր քո քաջերին' քնած թէ արթուն Փրկիր քո հայրենիք չքնաղ ՍուրմալունTeksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.