Պանք Օթոման գրաւած է Դաշնակցական կոմիտէն, Նրա մէջը լեցուցած է Պայթիչ, խորտակիչ ռումբով։ Ամէն հայ քաջ սպասում էր Այն սիրելի րոպէին, Թէ ե՞'րբ պիտի նետուի ռումբը Որ խորտակուի թշնամին։ Ահա ինկաւ պատուհանէն, Մի կլորիկ ղումպարա, Հոն սարսեցաւ Սուլթան Համիտ Եւ իր վատ Իզզէթ փաշան։ Երբ այս լուրը Համիտ լսեց Քովը կանչեց Նազըմը, Գնա' ըսաւ, հանդարտեցո'ւր, Այդ խռովեալ հայերը։ Պանք Օթօման զետեղուած է Բաբգէն Սիւնի հարկին տակ. Հոն զոհուեցաւ Բաբգէն Սիւնի Դաշնակցական վեհ հսկան։ Սորա անունը սարսեցուց Հարիւր հազար միւսլիման, Սոցա Սուլթան Համիտ կոչուած Անգութ ազգին խալիֆան։Teksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.