Ես չեմ էլ իմացել, թե որքան թանկ են ինձ համար կամուրջները, որ հյուսվում են ու կապում են մեզ իրար, Ես ինչպես չեմ հասկացել։ Եվ նոր ասես տեսա, թե որքան փոքր ես դու, աշխարհ, Մի անշուք սենյակ, որտեղ անցավ ահա գարունը այս, Ի՜նչ երկար գարուն էր սա։ ԿՐԿՆԵՐԳ Դե սթափվեք, մարդի'կ, Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։ Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն, Մեզ նոր կյանքով լցնեն։ Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում, Ու լույսը կբացվի նորից Ամենքիս սրտում։ Մեծ վազքը օրերի Մի լարված գետ էր մեզ նետել, Անտարբեր հոսանք, որ մեզ պոկում էր ու քշում անվերջ, հեռացնում մեզ իրարից Թող գան անհոգ օրեր, Թող սկսվի նոր մի պատմություն, Աչքերով ուրիշ տեսնենք գարունը, որ մնաց մեզ հետ Ու փոխեց երգերը մեր։ ԿՐԿՆԵՐԳ 2x Դե սթափվեք, մարդի'կ, Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։ Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն, Մեզ նոր կյանքով լցնեն։ Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում , Ու լույսը կբացվի նորից Ամենքիս սրտում։Teksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.