Դա քամին է աշնան Փեշերիդ հետ խաղում Եւ անձրեւն է գարնան Որ դեմքիս է մաղում Երբ սիրում ես ինձ Դա արեւն է այրող Թափանցում մաշկիս տակ Ու զեփյուռն է շոյող Իր շնչով մեղմ ու տաք Երբ սիրում ես ինձ Դա եւ այս է եւ այն Անսկիզբ ու անվերջ Եվ հազար ու մի բան Որ լցվում է իմ մեջ Եվ խլում իմ ուժերը Երբ սիրում ես ինձ Դա քո ճիչն է մարող Մեր սիրո անկողնում Որ տալիս է ինձ դող Աչքերիս մեջ լցնում Քնքշանքի արցունքները Երբ սիրում ես ինձ Դա դժոխքն է մեր դեմ Դիվային խաղերով Եվ երկինք ու եդեմ Տրված Աստծու ձեռքով Երբ սիրում ես ինձ Դա լույսի մեջ մթնի Մեր բերկրանքն է վառվող Եւ փրփուրն օվկիանի Մատներիդ տակ հալվող Երբ սիրում ես ինձ Դա մարմինս է կրքոտ Քո ձեռքով խմորված Քո մարմնին այնքան մոտ Հեւասպառ ու քամված Ու մեր մեղկ գգվանքները Երբ սիրում ես ինձ Դա մեր հեւվքն է քնքուշ Գիշերվա մեջ անհուն Տրտունջները անուժ Որ մեռնում են դառնում Մեր վերջին տարփանքները Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ Դու իմ սերTeksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.