Չեն սպիանում անցած դարի վերքերս, Չեն դադարում դեռ կարոտիս երգերը, Տուն, երազում եմ քեզ արթուն, Տունս երազում ասում է` ետ արի... Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը, Թող մեղավոր հոգու դառնա դահիճը, Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ, Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել: Կրկ. Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցինք սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, բայց ես Մեկ է աղոթում եմ քեզ, Տեր, պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ: Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը, Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը, Կանք ու պիտի դեռ շատանանք, Կյանքն է հայերին հրամայել ապրել: Կրկ. Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցինք սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, բայց ես Մեկ է աղոթում եմ քեզ, Տեր, պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ: Չեմ սպանի հոգիս, Քանի կա կողքիս հավատ, Սուրբ իմ աղոթք, Հարազատ հողից ծիլ ու ծառ կտան նորից Հայ գարնան կաթիլ: Ապրելու ապրիլTeksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.