Թե սիրում է, տարվա տեղը մարդ պիտի սիրի դարերով, Որ գժվի ու տեղնուտեղը սիրի իր սրտի լարերով... Երանի տամ էն մարդուն, ով կսիրի մեկին ու մի անգամ... Ինձ ամուր-ամուր գրկիր, որ Խենթանամ ու մի քանի օր Ես էլ քո սիրուց խելքի չգամ... Ոչ ավել, ոչ պակաս Երազանք ես, որ կաս, Երանի քեզանից Սիրտս լինի անպակաս: Մի՞թե չես տեսնում, թե ո՜նց եմ քեզ հանդիպելիս թևավորվում, Զարմանում եմ, ախր, ո՞նց է սիրտը իմ ներսում տեղավորվում: Ինձ համար քո մի ժպիտը էս կյանքից ավելի թանկ արժե, Սիրող սիրտս գողանում ես, Իմ հոգին կարողանում ես Քո մի համբույրով տեղից շարժել:Teksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.