Քո աչքերը ծով, Ասա՝ ով է, ով, Արարել, որ ես Իմ ամբողջ սրտով, Հոգով սիրելով՝ Նվիրեմ ինձ քեզ, Որ մի օր դառնանք մի սիրտ, Մի հոգի, Սերը ինձ ու քեզ հողից զգույշ պոկի, Որ քո համբույրից սիրտը իմ թակի, Ու լուռ տրաքի։ Օրորում է, օրորում է հովը Ու տանում է այնտեղ, ուր արբած Համբուրվում են բաց երկինքն ու ծովը՝ Ինձ ու քեզ պես լուռ սիրահարված։ Դե արի ինձ մոտ, Արի, որ մի քիչ Երկուսով լռենք, Աշխարհից հեռու՝ Առանց խոսելու, Օրերով կորենք։ Քեզանից մի քայլ, մի վայրկյան հեռու Կարոտում եմ քեզ, երբ եմ տեսնելու, Տուր քո ձեռքը՝ զգամ ջերմությունը ափերիդ, Թե չէ էլ չեմ համբերի։Teksty umieszczone na naszej stronie są własnością wytwórni, wykonawców, osób mających do nich prawa.